Ձեզ ենք ներկայացնում 2 հիանալի աղցանների բաղադրատոմս,որոնք կթարմացնեն Ձեր Ամանորյա տոնական սեղանը։《Ձյունե թագուհի》
《Հավիկ֊Ջյունանուշիկ》
Բաղադրատոմս
- 300գ. խաշած հավի միս
- 2 հատ կարմիր սոխ
- 1 հատ կարմիր քաղցր պղպեղ
- 1 հատ դեղին քաղցր պղպեղ
- 1/2 հատ պեկինյան կաղամբ
- 1 կապոց կանաչ սոխ
- 2ճ.գ. թթվասեր
- 1ճ.գ. մանանեխ
- 2 պճեղ սխտոր
- աղ և պղպեղ
Պատրաստման եղանակ
1.Մանրացնել հավի միսը և լցնել խորը տարայի մեջ։
2.Դրան ավելացնել կտրատած պղպեղները։
3.Կիսակլոր կտրատել սոխը,եթե կարմիր չկա,ապա օգտագործել սովորական։
4.Մանրացնել կաղամբը և ավելացնել մնացածին։
5. Անհրաժեշտ է համեմունք պատրաստել սխտորով,մանանեխով, սոյայի սոուսով և թթվասերով։ Ավելացնել կանաչ սոխ և լցնել աղցանի վրա։
《Ձյունե թագուհի》
Բաղադրատոմ
- 200գ. խոզապուխտ
- 250գ. ծովախեցգետնի ձողիկներ
- 2 հատ հալած պանիր
- 1 հատ սոխ
- 6 հատ ձու
- 1 հատ կիսաթթու խնձոր
- 100գ. գետնանուշ
- 350գ. մայոնեզ
- աղ և պղպեղ
Սոխի համար մարինադ
- 1թ.գ. շաքար
- 2ճ.գ. ջուր
- 0,5թ.գ. աղ
- 2ճ.գ. քացախ
Պատրաստման եղանակ
1.Սոխի մարինադ պատրաստելու համար մանր կտրատել սոխը, ավելացնել մյուս բաղադրիչները և թեղնել 20 րոպե։
2.Մանր կտրատել ծովախեցգետնի ձողիկները։
3.Մանր կտրատել նաև խոզապուխտը։
4.Առանձնել դեղնուցն ու սպիտակուցը։ Քերել սպիտակուցը մեծ քերիչով։
5.Իսկ դեղնուցը՝մանր քերիչով։
6.Բոլոր բաղադրիչներին ավելացնել մայոնեզ։Ուշադրություն դարձնել,որ բոլոր բաղադրիչները առանձին տարաներում են։
7.Այժմ պետք է դասավորել բաղադրիչները։Առաջին շերտը լցնել քերած հալած պանիր և վրան ավելացնել մայոնեզ։
8.Երկրորդ շերտը դեղնուցն է։
9.Դեղնուցի վրա լցնել մարինացված սոխը։
10.Ավելացնել ծովախեցգետինը։
11.Հաջորդը ավելացնել քերած խնձորը։
12.Հաջորդ շերտը խոզապուխտն է։
13.Հաջորդ շերտը գետնանուշն է։
14.Սպիտակուցը կիսել,մի մասին ավելացնել մայոնեզ և լցնել որպես հաջորդ շերտ։
15.Մնացած սպիտալուցը լցնել վրան և մի քանի ժամ թողնել աղցանը սառնարանում։Մատուցելուց առաջ զարդաիել կանաչիով։
Աղբյուրը՝ Haytimes.ru