Մեծ Պարնիի մանկապարտեզի ամբողջ գույքը պատրաստ է «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով (լուսանկարներ)


«Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Մեծ Պարնի գյուղի նորակառույց մանկապարտեզը այսուհետ կարող է գործել, որովհետեւ պատրաստ է ամբողջ մանկապարտեզի գույքը՝ սեղաններ, պահարաններ, մահճակալներ:

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը խոստանում է նաեւ գարնանը այնտեղ խաղահրապարակ կառուցել.

«Այս օրն ուզում ենք եզրափակել բարի լուրով.

Հիշո՞ւմ եք՝ Մեծ Պարնի գյուղի նորակառույց մանկապարտեզը կահավորման կարիք ուներ: Հոկտեմբերի 30-ին մենք կոչ էինք ուղղել միանալու մեզ՝ Մեծ Պարնիի մանուկներին նվիրելով ժամանակակից կահույք: «Պրոֆալ», «Վեբբ Ֆոնտեն» ընկերությունները, Focus on Children Now կազմակերպությունն արձագանքել էին անմիջապես: Եվ այսօր մանկապարտեզն արդեն ունի 60 երեխայի հաշվով մահճակալներ, սեղաններ, պահարաններ եւ խոհանոցի աշխատանքային սեղան ու դարակներ:  Շնորհակալ ենք

Միասին դեռ շատ լավ գործեր ենք անելու»,-ասվում է հիմնադրամի էջում:

Աղբյուրը՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!