Ահա թե ինչու․ Երեխան իրեն ոչ ոքի մոտ ավելի վատ չի պահում, քան մոր մոտ․


Դուք նկատե՞լ եք, որ երեխան իրեն ավելի վատ է պահում հենց ձեզ մոտ։ Նա չի անհանգստացնում մանկապարտեզի դաստիարակին, դպրոցում՝ ընդհանրապես ոչ մեկին։ Դայակն ասում է, որ նա երեխայի հետ ոչ մի խնդիր չունի։

Եվ միայն մայրիկի հետ երեխան իրեն թույլ է տալիս լացել, քմահաճություններ անել և բարկացնել։

Ինչո՞ւ է այդպես։ Այս հարցին պատասխանում են մասնագետները։

Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ երեխաները, սկսած 8 ամսականից, կարող են հանգիստ խաղալ միայնակ, սակայն 99% դեպքերում նրանք սկսում են ավելի չենթարկվող և անկարգ դառնալ, երբ սենյակի դռան մոտ հայտնվում է նրանց մայրը։

Բացի այդ՝ ուրիշի կողմից արված դիտողությունները երեխաներն ավելի շուտ են ընդունում և կատարում, քան իրենց մայրիկների ասածը։

Սակայն ո՞րն է այդպիսի վարքագծի պատճառը։
Հարկավոր չէ մտածել, որ դուք վատ մայր եք։ Ընդհակառակը, երեխան իրեն վատ է պահում նրանց հետ, ում ամենաշատն է սիրում․ չէ՞ որ մայրերը երեխաների համար ասոցացվում են անվտանգ վայրի հետ, որտեղ նրանք կարող են գալ իրենց բոլոր խնդիրներով։ Երեխաները դառնում են չենթարկվող, սկսում են լացել կամ բղավել, քանի որ վստահում, սիրում և հարգում են ձեզ։ Բացի ձեզանից՝ ուրիշ ո՞ւմ մոտ նրանք կարող են իրենց արցունքները ցույց տալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!