Երեխային ինչպե՞ս արթնացնել, որպեսզի նա սթրես չտանի!


Նախքան 8 տարեկանը չի կարելի երեխային արթնացնել զարթուցիչով: Այն հանկարծակի արթնացնում է երեխային,իսկ դա նրա նյարդային համակարգի համար սթրես է:Վախեցած երեխայի օրգանիզմում անջատվում է մեծ քանակությամբ սթրեսի հորմոն:

Երեխան կարող է ամբողջ օրն իրեն կոտրված զգալ,իսկ շատ զգայուն երեխաների մոտ կարող են գիշերը մղձավանջներ լինել:

Զարթուցիչից բացի պետք է բացառել հանկարծակի լույսի,բարձր երաժշտության,բղավոցի,վերմակը քաշելու և այլ ակտիվ հնարքների օգատգործումը:

Սխալ է նաև խղճալ երեխային և թողնել մինչև վերջին վայրկյանը քնել, իսկ հետո պահանջել,որպեսզի նա 2 րոպեում պատրաստվի:

Քայլ 1. Առաջին ձայներ

Մանկուց երեխայի կապը մոր հետ շատ ուժեղ է:Ուղղակի պետք է զգույշ քայլել սենյակով,դանդաղ բացել վարագույրը,շշնջալ երեխայի մոտ,և նրա քունը կթուլանա արդեն,իսկ այդ ամենից հետո նա շատ արագ կարթնանա:

Թեթև արթնանում են բնության ձայների ներքո:

Քայլ 2.Մահճակալում կատուներ

Թույլ տվեք երեխային մի քանի րոպե մնալ մահճակալի մեջ արթնանալուց հետո:Մարմինն ուղեղից ուշ է արթնանում,մկաններին ժամանակ է անհրաժեշտ  ակտիվանալու համար:Մի քանի րոպե կարող եք սիրել Ձեչ փոքրիկին,մերսել նրան:

Քայլ 3. Ի՞նչ գույնի է առավոտը

Պատին կախեք ինչ-որ ուրախ բան,որպեսզի առավոտն ավելի ուրախ սկսվի:Կարելի է նաև առավոտյան մահճակալի մոտ դնել վառ մրգեր:Վառ գույներն ու հաճելի բույրը թարմացնում են:

Քայլ 4.Կամքի ուժի համար պարգևատրում

Մտածեք հետաքրքիր սովույթ,որը կկրկնեք ամեն առավոտ,այն կապահովի առույգ առավոտ երեխայի համար:

Շատ կարևոր է իմանալ,որ երեխայի առավոտը կախված է անցկացրած երեկոյից:

Երեխայի նյարդային համակարգը շատ զգայուն է ,ռեժիմի անգամ չնչին շեղումը բարդությւոններ է առաջացնում:

Եթե ռեժիմն արդեն խախտվել է արձակուրդների կամ հիվանդության պատճառով,ժամանակի ընթացքում աշխատեք վերականգնել այն:

Երեխային գիշերը չի կարելի.

-ուտել ծանր սնունդ և շատ խմել

-խախալ շարժուն խաղեր

-նայել կամ կարդալ վախենալու պատմություններ

Ծնողները պետք է.

-խաղան երեխայի հետ հանգիստ խաղեր

-կարդան բարի հեքիաթ

-լողացնեն երեխային տաք ջրով

-սիրեն երեխային

-օդափոխեն երեպայի  սենյակը

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!