Համաձայն հետազոտություների, այս բանջարեղենները հարկավոր է ուտել եփած վիճակում ․


Համաձայն հետազոտության, որը հրապարակվել է հայտնի բրիտանական ամսագրերից մեկում, մարդու օրգանիզմին անհրաժեշտ են այնպիսի նյութեր, ինչպիսին, օրինակ, լիկոպինն է: Այս պիգմենտը, որ պարունակում են, որոշ բույսեր, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը և քաղցկեղի առաջացումը: Այն մեծ քանակությամբ հանդիպում է հատկապես խաշած բանջարեղեններում:
Թեպետ սա բոլոր բանջարեղեններին չի վերաբերում, սակայն տանտիրուհին, ում ուսերին է ընտանիքի անդամներին առողջ սնունդով կերակրելու պատասխանատվությունը, պետք է լավ մտապահի այս մթերքների ցանկը:

Սպանախ
Սպանախը հարուստ է կալցիումով, երկաթով, մագնիումով: Որպեսզի այս տարրերը լավ յուրացվեն, հարկավոր է սպանախը եփել: Այս դեպքում սպանախում պարունակվող կալցիումի քանակությունը եռապատկվում է:
Կաղամբ
Կաղամբը հարուստ է սննդային մանրաթելերով, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Եփելիս դրանց քանակությունը մեծանում է:
Վաղ գարնանը դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական մեկ անգամ պատրաստել թթու դրած կաղամբով ապուր: Միայն թե այն պետք է պատրաստել մի անգամ ուտելու հաշվարկով, որպեսզի սառնարանում չպաեք, հաջորդ անգամվա համար:
Եփելու ժամանակ կաղամբում պարունակվող С, PP վիտամինները և խոլինը մեծանում են երեք անգամ մեծանում են, սակայն ցավոք անհետանում է հազվադեպ հանդիպող U վիտամինը: Այդ պատճառով հում կաղամբը չի կարելի բացառել սննդացանկից:
Գազար
Հում գազարը դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից: Փորձելով եփված գազար՝ դուք նպաստում եք թեթև նյութափոխանակությանը, ինչպես նաև ստանում եք բետա-կարոտին՝ հակաօքսիդանտ, որն օրգանիզմում վերածվում է A վիտամինի: Մարդու համար կարևոր այս պիգմենտը առաջանում է միայն տաք ջերմամշակում անցնելու դեպքում:

Լոլիկ
Լոլիկն ավելի հաճախ մենք ուտում ենք հում վիճակում: Սակայն եփելու դեպքում լիկոպինը, որը կանխում է քաղցկեղի առաջացումը, մեծանում է 30 %-ով: Այդ պատճառով արժի շատ օգտագործել տոմատ, տնական սոուսներ և կետչուպներ
Ճակնդեղ
Ճակնդեղը պարունակում է հանքանյութեր և կենսականորեն արժեքավոր նյութեր՝ ինչպիսին են ֆլավոնոիդներն ու անտոցիանը: Այն հարուստ է երկաթով, կալցիումով և նատրիումով:
Եփած ճակնդեղում պարունակվող օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում, քան հում վիճակում: Այն հիանալի կերպով մաքրում է լյարդը, արյունը, երիկամները և ամրացնում անոթների պատերը:
Այս բանջարեղենները հարկավոր է ուտել հիմանակնում խաշած, սակայն, ինչպես արդեն նշեցինք, պետք է ձեր սննդակարգում պահպանել դրանց օգտագործումը հում վիճակում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!