Փոքրիկ տղան լաց էր լինում, երբ ավտոբուսի վարորդը տեսավ, իմացավ պատճառը, անմիջապես սկսեց գործել


Եթե մարդիկ իրենց ամենօրյա թոհուբոհի մեջ մի պահ կանգ առնեն և նայեն իրենց շուրջը,աշխարհը կդառնա ավելի լավը:Մարդիկ ավելի հաճախ ուշադրություն կդարձնեն նրանց,ովքեր դրա կարիքն ունեն:Հենց այդպես վարվեց աշակերտական ավտոբուսի վարորդ 52-ամյա Ջոն Լանսեֆորդը:

Մի անգամ,ձմեռային մի ցուրտ օր,երբ Ջոնը երեխաներին դպրոց էր տանում,նկատեց մի փոքրիկ երեխայի,ով լաց էր լինում ձեռնոց և գլխարկ չունենալու պատճառով:

Ձմռանը կարևոր է,որ ծնողները հետևեն երեխաների հագուստին: Անհրաժեշտ է ,որ նրանք տաք հագնվեն:Սակայն,ցավոք սրտի,ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ գնել որակյալ ձմեռային տաք հագուստ:

Երբ Ջոնը լսեց տղայի լացի ձայնը,նա տեսավ,որ երեխայի ձեռքերն ու ականջները սառել ու կարմրել են,իսկ այտերով արցունքներ են հոսում: Նա որոշեց անպայման օգնել երեխային:

Ջոնը նստեց նրա կողքին և հանգստացնելով տվեց իր ձեռնոցները:նա հասկանում էր,որ դա բավարար չէ և ցանկանում էր ավելին անել երեխայի համար:

Ավտաբուսի ուշադիր վարորդը վերջապես հասկացավ ,թե ինչպես օգնել երեխային:Երբ նա դպրոցի մոտ իջեցրեց երեխաներին,գնաց խանութ, գնեց 10 գլխարկ և 10 զույգ ձեռնոց,վերադարձավ դպրոց և նվիրեց դրանք այդ տղային ու այլ կարիքավոր երեխաների:Լանսֆորդը մտածում էր,որ երեխաներին ոչ մի դեպքում մրսել չի կարելի:Ինքն էլ ուներ երեխաներ և թոռներ,և ոչ ոք չի ուզի,որ իր երեխան մրսի:

Ջոնի այս արարքից զարմացած էին և՛ տնօրինությունը և՛ ծնողերը: Նրանք որոշեցին երախտագիտության խոսքեր հղել Ջոնի մասին և այս մասին գրեցին դպրոցի Ֆեյբուքյան էջում:Մոտ 18.000 մարդ հավանեց և կիսվեց այս գրառմամբ:

Ջոն Լանսեֆորդը այն մարդկանցից է,ովքեր իրենց արարքներով դրաձնում են մեր աշխարհը ավելի ջերմ ու բարի:Նա ուղղակի ուզում էր օգնել…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!