Ցածր կալորիականությամբ այդ պտուղը օրգանիզմին տալիս է մեծ քանակությամբ սննդարար նյութեր:
Ինսուլտ
Մանդարինի ամենօրյա օգտագործումը ինսուլտի առաջացման ռիսկը իջեցնում է 19 %-ով:
Մանդարինը կարգավորում է զարկերակային ճնշումը: Մանդարիններում պարունակվող կալիումը կարգավորում է զարկերակային ճնշումը, իսկ կալիումի հաճախակի օգտագործումը նվազեցնում է հանկարծամահության հավանականությունը 20%-ով:
Քաղցկեղ
Մանդարինը և այլ ցիտրուսային մրգերի հյութը նվազեցնում է մանկական լեյկոզի առաջացման ռիսկը, հատկապես եթե դրանք օգտագործվում են կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Մանդարինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որը հանիսանում է հակաօքսիդանտ և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք քաղցկեղ են առաջացնում:
Սիրտ
Առողջ սիրտը ակտիվ կյանքի գրավականն է: Մանդարինը ամրապնդում է սրտամկանը:
Դիաբետ
Մանդարինը կարող է օգնել դիաբետի դեմ պայքարում, հատկապես 1-ին տեսակի դիաբետի դեպքում: Մանդարինի կանոնավոր օգտագործումը արյան մեջ նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը:
Մաշկ
Մանդարինի կանոնավոր օգտագործումը կանխում է վաղաժամ կնճիռների առաջացումը: Վիտամին С –ն անհրաժեշտ է կոլագենի ձևավորման մեջ, որը կանխում է մաշկի ծերացումը և մանդարինը հիանալիորեն լրացնում է С վիտամինի պակասը:
Մանդարինում պարունակվող 170 ֆիտոքիմիական նյութերը և շուրջ 60 տեսակ ֆլավոնիդները այս պտուղը դարձնում են ամենաօգտակար ու ամենաառողջ պտուղներից մեկը: