Ձեզ ենք ներկայացնում սալորաչրով և թթվասերով պատրաստված կրեմով աշխարհի ամենահամեղ տորթը։
Բաղադրատոմս
- 3 հատ ձու
- 200 գ. թթվասեր
- 180 գ. շաքար
- 200 գ. խտացրած կաթ
- 250 գ. ալյուր
- 20 գ. կակաո
- 1 տուփ վանիլին
- 1 տուփ փխրեցուցիչ
Միջուկի համար
- 140 գ. չամիչ
- 100 գ. հունական ընկույզ
- 190 գ. սալորաչիր
Կրեմի համար
- 1 կգ. թթվասեր
- 200 գ. շաքարի փոշի
Գլազուրի համար
- 160 գ. մուգ շոկոլադ
- 90 գ. կարագ
Պատրաստման եղանակ
1.Հարել ձվերը,ավելացնել շաքար, վանիլին և լավ հարել։
2.Ստացվածին ավելացնել խտացրած կաթ և թթվասեր ու կրկին լավ հարել։
3.Ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչ, խառնել և ավելացնել հիմնական խառնուրդին։Ավելացնել կակաո և լավ խառնել մինչև դառնա համասեռ։
4.Վերցնել այն թավան,որ մեջ պատրաստելու եք,վրան թուղթ դնել, կարագ քսել։
5.Խմորը լցնել տարայի մեջ և դնել ջեռոցը։Թխել 180° ջեռոցում 30֊40 րոպե։
6.Մանր կտրատել հունական ընկույզը,սալորաչիրը կտրատել միջին չափով,ավելացնել նաև չամիչ։
7. 1 կգ. թթվասերին ավելացնել շաքարի փոշի և հարել 5 րոպե։
8.Թելի միջոցով պատրաստի խմորը բաժանել 3 մասի։
9.Վերևի շերտը բարակ֊բարակ կտրատել,այնուհետև դրանցից փոքրիկ քառակուսիներ կտրատել և դնել տարայի վրա։
10.Տարայի վրա դնել ներքևի շերտը,վրան քսել թեվասերով կրեմը,ավելացնել սալորաչիրը, հունական ընկույզը և չամիչը։
11.Վրան դնել 2֊րդ շերտը և կրկնել նույնը։
12.Այն քառակուսիները,որոնք կտրատել էինք,թաթախել թթվասերով կրեմի մեջ և շարել տորթի վրա։
13.Այս ամենի վրա ավելացնել կրկին սալորաչիր,հունական հնկույզ,չիր և մնացորդները։
14.Վրայից քսում ենք կրեմ։Այնպես,որ այն ամբողջությամբ ծածկվի։
15.Տորթը դնում ենք սառնարան և թողնում 1 ժամ։
16.Մանրացնել շոկոլադը կարագը տարայի մեջ,դնել միկրոալիքային վառարան կամ հալեցնել գոլորշու վրա։Ստացված գլազուրը լցնել տորթի վրա։
Աղբյուրը՝Haytimes.ru