Պիրոգ «Ձմեռային հեքիաթ» մանդարինով, մատներդ հետը կուտես այնքան համեղ է


Այս թխվածքը ուրախ մթնոլորտ է ստեղծում տանը, նրա բույրը բոլորին հրավիրում է թեյի սեղանի շուրջ և ընտանեկան հաճելի երեկոն ապահովված է:

Բաղադրիչներ

  • 250 գ ալյուր
  • 250 գ կարագ կամ մարգարին
  • 4 ձու
  • 200 գ շաքարավազ
  • 1,5 թ. գդալ փխրեցուցիչ
  • Վանիլին

Ջնարակի համար

  • 150 գ շաքարի փոշի
  • 3 ճաշի գալ մանդարինի հյութ

Միջուկի համար

  • 7-8 հատ քաղցր մանդարին

Պատրաստման եղանակը

Ձվերը հարել շաքարավազի հետ հարիչով բարձր արագության տակ,  մինչև լավ փրփրի, հարել 12-15 րոպե, ավելացնել վանիլինը:

Կարագը կամ մարգարինը հալեցնել մարմանդ կրակի վրա  և դանդաղ ավելացնել  հարած ձվերի վրա,  ալյուրին վելացնել  փխրեցուցիչը  և  մաղելով ավելացնել ձվակարագային խառնուրդին և զգուշորեն խառնել:

Մանդարինները լվանալ,  կեղևը մաքրել, բաժանել  մասերի և հեռացնել սպիտակ թաղանթը:  Ջեռոցի տապակի վրա  կարագ քսել, լցնել  խմորը, շարել մանդարինները,

Թխել 40-50 րոպե 190 աստիճանի տակ,  պատրաստ լինելը ստուգել  չոփիկի օգնությամբ:

Մանդարինի հյութը խառնել շաքարի փոշու հետ  և լցնել տաք պիրոգի վրա,

Թողնել սառչի և մատուցել:

Անուշ լինի

Աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!