Նոր համ և նոր բաղադրատոմս․ Տորթ «Թռչնի կաթ»՝ շատ համեղ միջուկով


Բաղադրատոմսը

140 գր ցորենի ալյուր,

60 գր ձվի սպիտակուց,

460 գրամ շաքարավազ,

1/2 թ/գ լիմոնի թթու,

100 գր խտացրած կաթ,

4 գր ագար-ագար,

2 գր վանիլի էքստրակտ,

75 գր շոկոլադ,

350 գր սերուցքային կարագ,

2 հատ հավի ձու

Պատրաստման եղանակը

Ագարը թրջել 140 մլ ջրում մի քանի ժամ։

Կարագը պահել սեյակային ջերմաստիճանում, որպեսզի հալվի։ Շերտերի համար խառնել 100 գրամ կարագը 100 գրամ շաքարավազով։ Ավելացնել 2 հատ ձու, վանիլին։ Հարել մինչև սպիտակելը և շաքարավազի հալչելը։

Խմորը բաժանել երկու գնդի։ Թխել 200-230 աստիճանում 10 րոպե։ Եթե շերտերը մեծ են, կողքերից կտրատել։ Սառեցնել՝ չհանելով թղթի վրայից։

Հարել 200 գր կարագը և 100 գր խտացրած կաթը։ Ավելացնել վանիլին և պահել որոշ ժամանակ։ Ագարով ջուրը մարմանդ կրակի վրա հասցնել եռման։ Անընդհատ հարել, որպեսզի ագարն ամբողջությամբ հալչի։ Եռացնել 1 րոպե, ավելացնել 40 գրամ շաքարավազ և դնել միջին կրակի վրա։ Անընդմեջ խառնելով հասցնել եռման։ Երբ առաջանա սպիտակ փրփուր, հանել կրակից։

Ստուգեք՝ պատրաստ է, թե ոչ, պարզապես գդալով մի փոքր կտոր վերցրեք օշարակից և եթե նրա հետևից ձգվի բարակ թել, ապա այն պատրաստ է։ Sաքացնել մինչ 80 աստիճան։ Միաժամանակ հարել սառած սպիտակուցները մեծ թասի մեջ մինչև կայուն մակերես առաջանալը։ Ավելացնել լիմոնի թթու և հարել մինչև պնդանալը։

Սպիտակուցների վրա ավելացնել բարակ շերտով տաք սիրոպը, զանգվածը պետք է լավ մեծանա։ Հարել մինչև պնդանալը։

Խառնել կարագը և խտացրած կաթը դանդաղ արագությամբ։ Երբ խառնվի, սուֆլեն պատրաստ է։ Ֆորման ամբողջությամբ պատել թղթով։  Դնել խմորի մեկ շերտը։ Ավելացնել սուֆլեի կեսը ֆորմայի մեջ։ Վրան դնել ևս մեկ խմորի շերտ և նորից լցնել սուֆլեն։ Պահել սառնարանում 3-4 ժամ։ Շոկոլադը հալեցնել կարագի հետ և լցնել տորթի վրա։

Աղբյուրը՝ xohanoc.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!