Միսը պատրաստեք ավելացնելով այս գաղտնի բաղադրիչը փափկության համար


Ինչպե՞ս անել, որպեսզի տավարի կամ խոզի միսը փափկի և էլ ավելի համեղ լինի: Անհրաժեշտ է օգտագործել գաղտնի բաղադրիչը:

 

Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք կարող են փափկեցնել անգամ ամենակոշտ մսի կտորը և այն դարձնել ավելի հյութալի:

Սոխ

Ոչ մի մսային ուտեստ առանց սոխի չի մատուցվում: Կարելի է կիսակլոր կտրատել սոխը, աղալ, մանր կտրատել, անգամ քերել և խառնել մսի հետ 1:1 հարաբերությամբ, թողնել մի քանի ժամ:

Մանանեխ

Այս մթերքը մսի համար իդեալական հավելում է: Մանանեխը ոչ միայն շատ լավ փափկեցնում է միսը, այլև հաճելի համ և կծվություն է հաղորդում դրան: Անհրաժեշտ է ուղղակի մսի վրա քսել մանանեխ, թողնել 15-20 րոպե, հետո դնել ջեռոցի մեջ կամ տապակել:

Ալկոհոլ

Չոր գինին (կարմիր կամ սպիտակ), գարեջուրը, օղին օգտագործվում են միս պատրաստելիս: Գինու մեջ պետք է նախօրոք թաթախել միսը, իսկ օղու դեպքում այն ուղղակի լցնել տապակվող մսի վրա: Գարեջուրն իդեալական տարբերակ է շոգեխաշման համար:

Ալկոհոլը պատրաստման ընթացքում ամբողջությամբ գոլորշանում է:

Լիմոնի, նռան և արքայախնձորի հյութ

Բոլոր այս հյութերը հրաշալի փափկեցնում են միսը: Նման մարինադ օգտագործելիս չի կարելի շատ պահել միսը դրա մեջ, քանի որ այն կարող է վերածվել ռեզինի:

Թթու

Կաղամբի կամ վարունգի թթուն շատ լավ տարբերակ է: Այն հրաշալի համ է հաղորդում մսին, և աղ ավելացնելու կարիք այլևս չի լինում:

Հանքային ջուր

Սա փորձառու խոհարարների կողմից շատ օգտագործվող հնարք է միսը փափկեցնելու համար:

Օսլա (կրախմալ)

Փորձեք թաթախել կոշտ միսը կարտոֆիլի օսլայով բացված ջրում: Արդյունքն իսկապես կապշեցնի: Հյութալի և խրթխրթան մսի կտորները երաշխավորված են:

Կեֆիր

Խառնել կեֆիրը տարբեր սիրելի համային հավելումների հետ և թողնել միսը դրա մեջ մի քանի ժամ:

Սոյայի սոուս

1-1,5 ժամ սոյայի սոուսի մեջ մարինացված միսը կփափկի, կմգվի և հաճելի համ կստանա: Մեր օրերում այս մեթոդը լայն տարածում ունի:

Պետք է հստակ իմանալ, որ ոչ մի դեպքում չի կարելի նախօրոք աղ ավելացնել մսին: Աղը դուրս է բերում մսի մեջ պարունակվող հյութերը նախքան եփելը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!