Ջալալ Հարությունյանը ծնունդով Ասկերանի Բադարայից է: Նա դպրոցական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում: Դպրոցական կրթությունից հետո նա միացել է արցախյան ազատագրական պայքարին:
Դրանից հետո Ջ. Հարությունյանը սովորել է Սանկտպետերբուրգյան Ռшզմшկան համալսարանում, որն ավարտել է գերազանցության կարմիր դիպլոմով: 1992-ից սկսած՝ Ջ. Հարությունյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության բանակում:
Ծառայության ընթացքում դրսևորած հաջողությունների արդյունքում Ջ. Հարությունյանը հընթացս նշանակվել է հրամանատար, ապա նաև Պաշտպանության բանակի շտաբի պետ: Արցախի նախագահի որոշմամբ նա նշանակվել էր Պաշտպանության նախարար:
Մերօրյա արցախյան պայքարում Ջ. Հարությունյանն աչքի է ընկել գործունեության բացառիկ գրագիտությամբ, ինչի շնորհիվ գրանցվել են էական հաջողություններ: Մшրտшկան գործողություններից մեկի ժամանակ նա վիրшվnրում էր ստացել:
Հայտնի է, որ Ջ. Հարությունյանի առողջական վիճակում գրանցվում է որոշակի դրական տեղաշարժ. նրան հաջողվել է դուրս գալ կnմայից: Վերջերս Ա. Հարությունյանը լեգենդար դարձած հրամանատարին Արցախի հերոսի պատվավոր կոչման է արժանացրել: