Լապշինը, անդրադառնալով հայկական միջավայրում Ն. Փաշինյանի դեմ բարձրացած մերօրյա դժգոհության ալիքին, բարձրացրել է մի քանի հարցեր՝ քննելու համար վարչապետի մեղավորությնա աստիճանը և հարցը, թե արդյոք դավաճա՞ն է նա, թե՞ ոչ:
Հիշեցնելով, որ Ն. Փաշինյանն իշխանության է եկել Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի իշխանությունների օրոք երկիրը լճացման ու փակուղային վիճակ տանելու դեմ դուրս եկած ալիքի շնորհիվ՝ Լապշինը հիշեցնում է, որ այդ ժամանակ կոռուպցիան ու հուսահատությունն ամենուր էր:
Փոխարենը կար ռուսական էլիտայի հետ ամուր բարեկամություն, ինչը երաշխավորում էր ղարաբաղյան հարցի հավերժական սառեցում և ռուսական փողերի մուտք հայկական տնտեսություն:
«Եվ ահա գալիս է մի երիտասարդ, ակտիվ և նպատակասլաց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով ուղղություն է վերցնում դեպի Արևմուտքի հետ մերձեցում՝ պայքարելով կոռուպցիայի դեմ և փորձելով ազատվել ռուսական ազդեցությունից:
Ն. Փաշինյանը հենց սկզբից նշում էր, որ պետք է լուծվի՝ հաշվի առնելով հայ ժողովրդի շահերը: Այստեղ առանցքայինը «կարգավորվել» բառն է, այլ ոչ թե «թողնել սառած»: Նիկոլը միանգամայն իրավացի էր, քանի որ ղարաբաղյան հակամարտության սառեցումը հնարավոր է միայն ամուր բարեկամությամբ՝ մոսկովյան էլիտաների հետ, որոնք ստատուս քվոյի երաշխավորներն էին:
Նիկոլը խելացի անձնավորություն է, և նա հիանալի հասկանում էր, որ Արևմուտքին մերձենալու համար Մոսկվայի հետ կապերը կտրելով՝ նա մենակ է թողնում Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Բայց Ղարաբաղում բորբոքված հակամարտությունը Արևմուտքին պետք չէ: Այստեղից պարզ է դառնում, որ Հայաստանը 2018 թվականի ապրիլից ունեցել է զարգացման երկու ուղի.
- Թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կար ու իրականում ոչինչ չփոխել: Արդյունքում Ղարաբաղը կմնար սառեցված, իսկ ժողովուրդը մեկ-երկու տարի հետո կասեր. «Նիկո՛լ, դու դավաճանեցիր մեզ»:
- Ռիսկի դիմել, փոխել ամբողջ համակարգը, խզել կապերը ռուսական էլիտայի հետ և լրջորեն փորձել կառուցել նոր, ժողովրդավարական և անկախ Հայաստան: Բայց այդ դեպքում ղարաբաղյան հարցում Ռուսաստանը Հայաստանին կթողներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենակ: Այդ դեպքում ժողովուրդը դարձյալ կասեր. «Նիկո՛լ, դու դավաճանեցիր մեզ»:
Լապշինի դատողություններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ: