«Արդյոք հնարավոր չէ՞ հրաժարվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ձեռք բերված համաձայնությունից»


Կարպիս Փաշոյանն իր սոցհարթակում հետևյալ հարցն է բարձրացնում՝ տալով հստակ պատասխան. «Շատ ընկերներ անընդհատ հարցնում են․ արդյոք հնարավոր չէ՞ հրաժարվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ձեռք բերված համաձայնությունից։

Կարճ պատասխանեմ՝ ո՛չ, այլևս հնարավոր չէ որևէ ետքայլ իրականացնել։ Նույն հարցը հնչում է նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականի համատեքստում, այսինքն՝ եթե վարչապետը հրաժարական տա, ապա հնարավոր կլինի՞ ծանր իրադրությունից դուրս գալ։

Նորից կարճ պատասխան՝ ո՛չ, հնարավոր չէ։ Ով էլ լինի իշխանության պարտավոր է կյանքի կոչել ստանձնած պարտավորությունները։ Եվ իշխանության հավակնություն ունեցեող ուժերը պարտավոր են սա անկեղծորեն խոստովանել ժողովրդին։

Ցավոք սրտի, սա է իրականությունը, կեղծ հույսեր մի փայփայեք։ Եղածն արդեն իսկ արձանգրված փաստ է, որից խուսափելու որևէ հնարավորություն չկա։

Սա արդեն լրիվ ուրիշ Հայաստան է՝ ուրիշ կարգավիճակով ու միջազգային հարաբերություններով, մի շփոթեք այն հին Հայաստանի հետ, որը մենք ժառանգություն էինք ստացել»:

2021 թվականի վարագույրների մասին տենդենցները կարող եք գտնել հետևյալ հղումով Модные шторы 2021

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!