Վարգոնզո լրատվականն ու Սեմյոն Պեգովը արցախյան մшրտերի ողջ ընթացքում լուսաբանում էին տեղի ունեցող դեպքերը:
Ս. Պեգովն իր նվիրված ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ մեծ սեր ու հարգանք է ձեռք բերել իր աշխատանքային գործունեության ժամանակահատվածում:
Իրադարձությունների այսօրինակ հանգուցալուծման արդյունքուն լրատվականը Ս. Պեգովի հետ միասին արդեն ավարտում է անելիքը Արցախում: Նա իր վերջին ռեպորտաժն է ներկայացրել Շուշիի մատույցներից:
Ինչպես երևում է ռեպորտաժում, տարածաշրջանում խաղաղ է: Լրագրողը նշում է, որ երբեմն դեռ լսվում են կրшկnցներ, որոնք մասնավոր դեպքեր են: Զnհերի մարմիններն են հարազատները հեռացնում մшրտի դաշտից:
Լրագրողն իր ռեպորտաժում հայտնում է, որ սա ավարտը չէ, որ իրենք շարունակելու են հետևողական լինել արցախցիների ճակատագրի նկատմամբ:
Բացի այդ, իրենց նկարահանող խումբը հատուկ ֆիլմ է պատրաստել, որտեղ նկարագրված են այն բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել արցախյան տարածաշրջանում վերջին ավելի քան քառասուն օրերի ընթացքում: