Տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զnհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով․ Փաշինյան


Ն. Փաշինյանը հերթական ուղերձով դարձյալ դիմել է ժողովրդին՝ նորից բացելով փակագծեր: Ն. Փաշինյանը նշել է, որ իրեն միանգամայն պատասխանատու է զգում իրավիճակում և վարվել է որպես գերագույն հրամանատար՝ քաջ գիտակցելով սեփական անձի ճակատագրի հետագա ընթացքը:

Վարչապետը, ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ ինքն ու Արցախի նախագահը համոզված են եղել, որ ժողովրդական մոբիլիզացիայի շնորհիվ կկարողանան հակառակորդին դիմակայել:

Գործողություններին անբարենպաստ ընթացքը, սակայն, ցույց է տվել, որ անիվը կարող է անդառնալի պտույտ գործել՝ ստեղծելով բարդագույն իրավիճակ, ինչի արդյունքում հնարավոր էր ավելի քան քսան հազար զինվորների գերության կամ, որ ամենացավալին է, զոհվելու փաստի առաջ կանգնեինք:

Անդրադառնալով Մեղրիի հարցին, վարչապետը նշել է, որ այն հանձնելու լուրերը սուտ են. խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, որը տարածվելու է նաև Հայաստանի վրա՝ ուղի բացելով Նախիջևանով դեպի Իրան, ինչը կարող է տնտեսական զարգացման լրացւոցիչ հնարավորություն տալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!