Արտակ Հարությունյանն իր սոցհարթակում գրում է. ««Իմ քայլի» պատգամավորներից մեկը դուրս է եկել խմբակցությունից, դարձել անկախ պատգամավոր, դա հիմնավորելով իշխող թիմի դիրքորոշման հետ անհամաձայնությամբ, իսկ պատգամավոր մնալը հիմնավորել է «միմիայն նրանով», որ «գործունեությունն ուղղելու է արցախահայության խնդիրները լուծելուն»:
Քանի որ ինձ անծանոթ էր «Վարդան Աթաբեկյան» անունը, ասեցի տեսնեմ, էս մարդն ինչ գործունեություն ա ծավալել մինչև հիմա: Պարզվեց, որ պատգամավոր եղած ընթացքում կողմ է քվեարկել 653 անգամ, դեմ՝ 78 անգամ (զահլա չկար լրիվ նայելու, բայց մոտ տասնյակ քվեարկություններ նայելով սպասելիորեն տեսա, որ դեմ է քվեարկել ընդդիմության նախագծերին):
Ձեռնպահ է մնացել 15 անգամ և, որ ամենակարևորն է, պատգամավորական գործունեության ընթացքում ունեցել է 0 (ԶՐՈ) ելույթ և 0 (ԶՐՈ) հարց: Արդար ա էս պահին խմբակցությունից դուրս գալը»:
Այս մասին գրող Կարեն Անտաշյանն էլ գրել է հետևյալը. «Գլուխը կախ, Նիկոլի կառավարության ամեն ինչը անքննելիորեն հաստատած, ընդդիմության ամեն ինչը անքննելիորեն մերժած այս երիտասարդը ինքնասիրության ու ուժեղ կամքի պոռթկում է ունեցել հանկարծ` աղմուկով լքելու պարտվածների ու վարկաբեկվածների թիմը, առանց Նիկոլի նվիրած մանդատը վայր դնելու: Ես սա պարզապես դասալքություն եմ համարում»: