Հադրութցի լուսավորները, որ անտուն են մնացել…


Ինչպես վարչապետը որակեց, ստիպված ստորագրված տխրահռչակ համաձայնագրի համաձայն հայկական կողմը բավականին ցավոտ իրավիճակում է հայտնվում: Այդ համաձայնագրի համաձայն՝ ի թիվս արցախյան տարածաշրջանի մի շարք հատվածների, ադրբեջանական վերահսկողության տակ է անցնում նաև Հադրութը:

Հադրութից տեղահան եղած ու ժամանակավորապես հայաստանյան տարածաշրջանի տարբեր հատվածներում բնակություն հաստատած Արցախի քաղաքացիները հայտնվել են անտուն մնալու տխուր փաստի առաջ:

Վերջնականապես չհուսահատվելով՝ Հադրութի բնակիչներից շատերը որոշել են դիմել հայաստանյան տարածաշրջանում գործող արտասահմանյան մի շարք դեսպանատների՝ նամակով և բանավոր խնդրանքով իրենց հարցը նրանց ներկայացնելով:

Նախ ֆրանսիական, ապա նաև ռուսական դեսպանատներում Հադրութի անտուն մնացած բնակիչները նամակներ են փոխանցել, հանդիպել Ֆրանսիայի դեսպանի հետ, իսկ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպել չի հաջողվել:

Լրագրող Նարինե Ղալեչյանն իր սոցհարթակում հրապարակել է հադրութցիներից մի քանիսի լուսանկարները՝ դրանք վերնագրելով հետևյալ կերպ. «Հադրութցի լուսավորները, որ անտուն են մնացել…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!