Ահա թե ինչու Շուշիից ադրբեջանական կողմը դեռևս չի պատրաստել և ոչ մի ռեպորտաժ, թողարկում. ուշագրավ մանրամասներ


Ռուսաստանում հայկական միության պաշտոնական սոցհարթակում, հղում տալով հայտնի Վարգոնզո լրատվականի հանրայնացրած տեղեկությանը, հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական կողմը խնդրում է ռուսական կողմին՝ ուղի տրամադրել դեպի Շուշի:

Ըստ ռուսական ՊՆ-ից ստացած՝ Վարգոնզոյի տեղեկությունների՝ Ադրբեջանը փաստացիորեն վերահսկողություն չունի և ոչ մի մուտքի նկատմամբ, որը տանում է դեպի Շուշի քաղաք: Ասել է թե, այժմ Բաքվից ոչ մի կերպ հնարավոր չէ ավտոբուսով Շուշի հասնել:

Քաղաք հասնելու միակ հնարավոր տարբերակը հատուկ երթուղին է՝ այսպես կոչված «դժոխային կիրճ», որն էլ փաստացի չունի կանոնավոր ճանապարհ: Սրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ Շուշիից հակառակ կողմի ներկայացուցիչները դեռևս չի պատրաստել ոչ մի սովորական ռեպորտաժային թողարկում:

Լրատվամիջոցը նաև հավելում է, որ առաջիկայում հնարավոր է ադրբեջանական կողմը «դժոխքի կիրճ» կոչվող տարածոքով կանոնավոր ճանապարհ անցկացնի, իսկ մինչ այդ ռուսական կողմը հայտնել է, որ չի պատրաստում լրացուցիչ ուղի տրամադրել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!