Մինչ արցախահայության, Արցախի ճակատագիրը մռայլ մտքերի տեղիք են տալիս, իսկ ղեկավարությունն ամեն կերպ փորձում է փոքր-ինչ մեղմել ծանրագույն իրավիճակը, արցախահայերից շատերը այցելում, վերադառնում են Արցախ՝ սիրելի ու հարազատ, բայց վիրավոր վայրերին այցելության:
Անհայտ ու մշուշոտ են նաև այն մշակութային արժեքների, հոգևոր կենտրոնների ճակատագրերը, որոնք ստորագրված տխրահռչակ համաձայնագրի շրջանակներում անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո:
Անհայտ ու մշուշոտ է նաև հայտնի, չքնաղատես Դադիվանքի ճակատագիրը: Շատերն այս օրերին նախընտրում են լինել վանքի պատերի ներքո, շրջել տեղանքում, իսկ ոմանք էլ կնքվում են այնտեղ:
Միայնա Մահարին իր սոցհարթակում գրել է. «էսօր Դադիվանքում միաժամանակ երեք զինվորի կնունք էր, քավորը` իրենց ռшզմшկան ընկերը:
Զինվորական համազգեստի վրայից հոգևորական հանդերձանքը հագած սարկավագը անկյունում թաքուն փորձում էր արցունքները զսպել, թաքուն ու ապարդյուն. իսկ էսօրվա ֆեյսբուքից` զզվում եմ»:
Բիայնա Մահարին նաև կադրեր է հրապարակել կնունքի արարողությունից: