Պեսկովի արձագանքը՝ Ղարաբաղի հարցի շրջանակներում Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին. մանրամասներ


Ինչպես հայտնի է, հայկական կողմի համար խիստ ցավոտ պայմանագրի միջնորդ կողմը Ռուսաստանն է, ում էլ ուղղվում են մեղադրանքներ առ այն, որ այդ երկրի ղեկավարությունը՝ որպես դաշնակից երկիր, բավականաչափ օժանդակություն չի ցուցաբերել հայկական կողմին:

Այս մեղադրանքները Պեսկովն անթույլատրելի և անհիմն է համարում: ՏԱՍՍ-ը գրում է, որ նա այդ մասին նշել է ռուսական PT պարբերականին տրված հարցազրույցի ժամանակ:

Հայկական և ադրբեջանական կողմի ղեկավարներին հավասարապես իրենց բարեկամներ համարելով՝ Պեսկովը նշել է, որ իրենք հաշվի առել են այդ երկու երկրների հետ ունեցած դիվանագիտական կապերն ու հարաբերությունները, գնահատել են երկու երկրների ժողովուրդների հանդեպ իրենց վերաբերմունքը հավասարապես՝ ցուցաբերելով անաչառ դիրքորոշում:

Պեսկովն անհիմն է համարում տեսակետը, թե ռուսական կողմն իրեն դավաճանի պես է դրսևորել հայերի նկատմամբ:

Հիշեցնելով միջազգային կառույցների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ Պեսկովը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները «չեն կիսում Բաքվի մոտեցումը» և «պնդում են, որ այդ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներն են»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!