Այսօր սիրված արտիստուհի Շուշաննան բոլորում է ծննդյան քսանութամյա հոբելյանը: Շուշաննան ծնունդով Ծաղկաձորից է: Դպրոցական ուսումնառությունից հետո նա հաղորդավարի մասնագիտություն է ստացել:
Ապա ուսումնառությունը շարունակել է ՀՊՄՀ ռեժիսուրայի բաժնում: Մեկ տարի անց փոխադրվել է Աբել Աբելյանի ղեկավարած դերասանական ստուդիա՝ այս անգամ հեռուստառեժիսուրայի բաժին:
Ուսումնառությանը զուգահեռ ու դրանից հետո Շուշաննան հանդես է եկել նախ սերիալներում իր դերակատարումներով, ապա նաև վարել է հեռուստահաղորդումներ:
Դեռևս «Դժվար ապրուստ»-ից հեռուստադիտողի համակրանքը շահած արտիստուհին վերջերս շարունակ ուշադրության կենտրոնում էր իր կերտած դերի՝ Սիրուն Սոնայի շնորհիվ: Արտիստուհին իր ուժերը փորձել է նաև հումորային ֆիլմերում և սիթքոմերում՝ հաջողությամբ կատարելով իր աշխատանքը:
Հայտնի է, որ Շուշաննան ամուսնացած է մասնագիտությամբ ռեժիսոր Վահե Սայանն է: Գեղեցիկ զույգը սպասում է իր առաջին բալիկի ծնունդին:
Շուշաննան դեռ մեկ տարի առաջ, որպես ամանորյա բարեմաղթանք, իր ընտանիքին համալրում է մաղթել, ինչին այս տարի արդեն սպասում են: