Արցախյան մшրտերում զոհվել է նաև երգիչ Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդանը


Արցախյան մարտերին մեր թանկագին կորուստների թիվը դեռևս ճշգրտման փուլում է: Այսօր իր սոցհարթակում արտիստ Քրիստ Մանարյանը գրառում էր արել՝ հայտնելով, որ մահացել է նաև սիրված երգիչներից Դավիթ Ամալյանի տղան:

Դ. Ամալյանի տղան տասնինը տարեկան էր: Հայրը նրան անվանել էր Վարդան՝ ի պատիվ թանկագին ընկերոջ՝ Դուշման Վարդանի:

Հիշեցնենք, որ Դավիթ Ամալյանը ժամանակին մասնակցել է արցախյան առաջին պшտերшզմին. նա ազատամարտիկ է:

Վարդանը նոր էր զորակոչվել բանակ և ծառայությունն անցկացնում էր Արցախում: Շատերը կհիշեն Դավիթ Ամալյանի հայրենասիրական ոգով տոգորված երգերը, որոնցից մեկում նա ասում էր, որ զենքը որդուն կտա: Այս օրերին այս տողերը հատկապես մեծ ազդեցիկություն ու խորհրդավորություն են ստանում:

Վարդանի դասախոսը՝ Պարույր Սանթրոսյանը, իր սոցհարթակում հրապարակելով Վարդանի լուսանկարը, գրել է հետևյալը. «Վարդան Դավիթի Ամալյան։

Հա, Դավիթ Ամալյանի որդին։ Իմ տեսած ամենահամեստ ուսանողս։ Ապրեք էս բեռով։ Ես չեմ կարողանում…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!