Կարևոր. «Իմ տվյալներով Քաշաթաղի ու Բերձորի շրջանների վերաբերյալ դեռ բանակցություններ են ընթանում»


Ինչպես արդեն հայտնի է դարձել, օրեր առաջ հրատապ ու ճնշման ներքո ստորագրված համաձայնագրի շրջանակներում արցախյան մի շարք տարածաշրջաններ պետք է ազատվեն, ինչի համար նշվում էին հստակ ժամկետներ:

Արցախցիների մի մասն այս երկու օրվա ընթացքում սկսել է իր ունեցածի հնարավոր մասը փոխադրել, իսկ անշարժ գույքը՝ шյրել, որպեսզի ադրբեջանցիները չմտնեն իրենց տների պատերից ներս: Այս գործողությունը սրտի մեծ ցավով է արվում:

Սակայն երեկ ու այսօր այլ տեսակետներ են շրջանառվում Բերձորի, Լաչինի, Քաշաթաղի վերաբերյալ: ՔՈ կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը գրում է. «Իմ տվյալներով Քաշաթաղի ու Բերձորի շրջանների վերաբերյալ դեռ բանակցություններ են ընթանում։

Չնայած դրան, բնակիչները թողնում, ռուսների տարակուսած հայացքների տակ լքում են իրենց տները։ Ես ինչքան ծանոթ ունեմ, ասել եմ, որ գոնե սպասեն բանակցությունների ավարտին։ Դա մի վայրկյանում տեղի ունեցող բան չի, միշտ էլ ժամանակ կլինի անվտանգ հեռանալ։

Եթե ծանոթ ունեմ, որ էնտեղի ժողովրդին տենց բան կարա լրացուցիչ խնդրեն, խնդրում եմ անել, եթե ճիշտ կհամարեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!