«Ում փորում մի քիչ խիղճ է մնացել, նա չի գնա Քոչարյանի խուրդեքի միտինգին…»


Ինչպես արդեն ակնհայտ է, նախկին շատ քաղաքական գործիչներ ակտիվ նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնց առանցքային նպատակը վարչապետի պաշտոնն զբաղեցրած մարդուն պաշտոնից հեռացնելն ու իշխանությանը տիրանալն է:

Այս իրողությունը ոչ միանշնակ է ընդունվում շատերի կողմից: Անդրադառնալով այս հարցին՝ լրագրող Վարդ Սիմոնյանն իր սոցհարթակում գրում է հետևյալը. «Ում փորում մի քիչ խիղճ է մնացել, նա չի գնա Քոչարյանի խուրդեքի միտինգին։ Այդ ռևանշիստներին չթողնենք պարազիտանան մեր ողբերգության վրա։

Մեր սուգն արժանապատիվ տանենք, մեր ողջակիզված բալեքին չթողնենք դարձնեն իրենց կեղտոտ խաղերի առարկա։ Մեր որդիները պատարագվեցին հանուն մարդու փրկության՝ միանալով Հոր սուրբ գործին, ամենաբարձրում դնենք Աստվածամարդկանց, չխառնենք հալալը հարամին, չխառնենք…

Նիկոլը պետք է հեռանա՝ դա հաստատ, բայց դա ամենևին չի նշանակում, որ սուրբ տեղում դարձյալ պիտի աճի համազգային նզովքով խարանված սև, ամուլ ծառը»,-իր հրապարակումն ավարտել է լրագրողը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!