«Նրան մեր շրջապատում համարում էինք մերօրյա Մոնթե, Արցախի անվտանգության երաշխավորներից մեկը»


Կարեն Հովհաննիսյանն իր սոցհարթակում գրում է. «Հերոս, ով ապրում էր մեր կողքին ու պատիվ եմ ունեցել ընկերություն անել հետը․․․ Հարություն Բանոյան․․․ Մեզ համար Հարութ, ում մեր շրջապատում համարում էինք մերօրյա Մոնթե, Արցախի անվտանգության երաշխավորներից մեկը։

Հարութն աշխարհ էր եկել Հային պաշտպանելու, Հայի համար միտքն ու ժամանակը աշխատացնելու համար, անգամ սեփական զավակ չունեցավ և ողջ Հայությանն էր համարում իրենը։

Հալեպի հայկական թաղամասի ինքնապաշտպանության կազմակերպումն իր ուսերին տարավ, Արցախի ինքնապաշտպանության համար մշակում էր անհավանական մեթոդաբանություն, կյանքի կոչեց պաշտպանության համար շատ կարևոր պրոյեկտ, որի մասին կուզեմ խոսի հենց պետությունը, ոչ թե մնեք՝ ընկերները։

Հերթական անգամ Արցախ էինք գնում , իսկ Արցախ գնալը երբեք ինքնանպատակ չի եղել, կոնկրետ գործի համար է եղել միշտ։ Տղերքը զանգեցին ինձ, որ խունկ վերցնեմ, մինչև իրենք կհասնեն իմ գտնվելու վայրը, զարմացած էի՝ խունկն ի՞նչ էին անում։

Հասանք Քարվաճառ, Եղեգնուտն ացանք ու Պետոյի զոհվելու վայրում կանգնեցված հուշարձանի մոտ (ասում են այդ հուշարձանն էլ ապամոնտաժեցին և բերեցին) , Հարութը ծնկի իջավ, խնկակեց Պետոյի անմահ հիշատակին և ասաց՝ Արժանի լինենք․․․

Հարութն իր մարտական ընկերների հետ անմահացավ Շուշիի պաշտպանության համար, Հարութի նման ռազմական միտք ունեցող զորավոր տղեն ընկավ Շուշիի պաշտպանության համար։ Մեծ ՀԱՅ, մեծ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ Հարութ ջան, ինչ կորցրեցինք, ի՜նչ․․․»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!