Դադիվանքը դարձել է հայ ժողովրդի ճակատագրի տխուր պահերի վկան ու խորհրդանիշը: Լինելով պատմա-մշակութային արժեքավոր կառույց՝ վանքի ճակատագիրը մտահոգում է ողջ քաղաքակիրթ հանրությանը:
Այս օրերին յուրաքանչյուրն իր հերթին փորձում էր սեփական հարգանքի տուրքը մատուցել վանքին, լինել վանքի սրբազան համարվող պատերի ներքո: Շատերն իրենց վերաբերմունքն արտահայտել են՝ այս օրերին վանքում կնքվելով:
Երգչուհիներից Գայա Արզումանյանն ու Սոնա Շահգելդյանն էլ կենդանի հնչողությամբ երգեր են հնչեցրել վանքի պատերի ներքո: Սոնա Շահգելդյանը կատարել է Կոմիտասի հայտնի «Հով արեք» հոգեթով երգը:
Հանրայնացնելով իր հուզիչ ու սրտառուչ կատարման տեսանկարահանված տարբերակը՝ երգչուհին խոստովանել է, որ իր համար շատ դժվար է եղել նման պայմաններում ու հոգեվիճակում երգել՝ առանց փուլ գալու, քանի որ նա մեծ ցավ է ապրում մեր բոլոր զինվորների համար:
Ս. Շահգելդյանի հուզիչ կատարումը կարող եք ունկնդրել վարը կցված նկարահանված փոքրիկ նյութի մեջ: