«Նահանջ չկա, մնալու եմ հայ քանի դեռ կամ…» հայ զինվորի գեղեցիկ կատարումը դիրքերից


Արթուր Խաչենցին, թերևս, գիտեն շատերը: Նրան ճանաչում են դեռ ապրիլյան քառօրյային մասնակցությունից, երբ նա ժամկետային զինծառայող էր: Հետո Արթուրը Ազգային երգիչ հեռուստահաղորդման շրջանակներից ճանաչման ավելի լայն շրջանակներ ստացավ:

Արթուրն իր խիզախությամբ փայլեց նաև արցախյան աշնանային մարտերի ժամանակ: Նախ հանրային լայն շրջանակների մոտ մեծ սիրով ընդունվեց Արթուրի այն տեսանյութը, որտեղ տղան մարտի էր գնում՝ հայրենասիրական երգ երգելով:

Արթուրը նոր տեսանյութ է հանրայնացրել, որտեղ նա նոր կատարում է նվիրում հայրենակիցներին: Նա դիրքերից երգում է հայտնի «Հայ ֆիդայիններ» երգը՝ կցելով մեկնաբանություն: Արթուրը գրել է. «Նահանջ չկա, մնալու եմ հայ քանի դեռ կամ…

Իսկ այն սրիկան, ով ուրացավ, փախչեց, վաճառեց ու դավաճանեց իրավունք չունի ապրելու վաղը, թույլ չեմ տալու պղծի տղերքիս սրբագույն արյամբ շաղախված Հայրենիքը»:

Արթուրի հայրենասիրական խրոխտ կատարումը դիրքերից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!