Զինվորի մասին բազմաթիվ հուզառատ ու սրտամոտ երգեր ու ստեղծագործություններ կան, որոնք թափանցում են մեր հոգու խորքը՝ արտահայտելով համաժողովրդական այն մեծ սերն ու համակրական վերաբերմունքը:
Զինվորի մասին, նրա մտորումներն ու խոհերը ներկայացնող հուզառատ ու գեղեցիկ երգ ունի Ա. Դումիկյանը: Դումիկյանի երգը վերնագրված է «Զինվորի երգը»: Այն արտահայտում է զինվորական նվիրվածությունը հայրենիքի պաշտպանությանը:
Երգում զինվորը հավատարմորեն հայրենի սահմանները պաշտպանելու խոստում է տալիս՝ վստահեցնելով, որ նա կարող է հանգիստ քնել, քանի որ ապահով պաշտպանված են մեր սահմանները: Զինվորները ևս, շատերի նման, դժվարին ժամանակներ են ապրում:
Այդ է պատճառը, որ այս օրերին մասնավորապես հարկ է զինվորներին սատարել մեր անսասան աջակցությամբ ու վստահությամբ: Այս առումով էլ նորովի է իմաստավորվում Ա. Դումիկյանի «Զինվորի երգը» վերնագրով հուզառատ գործը:
Այս գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ: