Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն էին տալիս լեգենդար արտիստներից մեկին՝ Արմեն Ջիգարխանյանին, ով ոչ միայն հայ, այլ նաև ողջ խորհրդային ժողովուրդների համար: Լեգենդար արտիստի վերջին հրաժեշտը կազմակերպվել է նրա անունն ունեցող մոսկովյան դրամատիկական թատրոնում:
Կազմակերպվել է հարգանքի տուրք մատուցող նշանակալի սգո արարողություն, որի ժամանակ սիրելի արտիստին վերջին հրաժեշտը տալու հնարավորություն են ունեցել նրա երկրպագուներն ու ընկերական շրջապատը:
Հավերժության ուղին բռնած դերասանն իր դերերում և կյանքում պարզ ու անկեղծ էր, անմիջական, սակայն նրա դերերում հանդիսատեսն ու հեռուստադիտողը միշտ փիլիսոփայական խորություն էր տեսնում:
Արտիստի հրաժեշտի արարողության մեկնարկին ընթերցվել են Ռուսաստանի նախագահի, վարչապետի, ՊՆ նախարարի, Մոսկվայի քաղաքապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ցավակցական սգո հեռագրերը:
Արտիստի հուղարկավորությունը լինելու է Վագանկովսկի կոչվող գերեզմանատանը՝ իր աղջկա կողքին: Հիշեցնենք, որ անվանի արտիստը մահկանացուն կնքել է երեք օր առաջ՝ սրտի կաթվածից: