Ուշադրություն. ՀՀ նախագահը հանդես է եկել ուղերձով. «Վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»


Օրեր շարունակ զրույցներ ունենալով տարբեր հայացքների տեր քաղաքական ներկայացուցիչների, գործիչների, կուսակցական ներկայացուցիչների հետ, հեռախոսազրույցներ ունենալով սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ՝ Արմեն Սարգսյանը քիչ առաջ կարևոր ուղերձ է ներկայացրել:

Արձանագրելով, որ ապրում ենք մեր պատմության ամենից դժվար փուլերից մեկը՝ Ա. Սարգսյանն իր ցավն ու խոնարհումն է հայտնել մեր զոհերի հարազատներին: Նա կարևորել է փաստը, որ հարկ է իրավիճակը վերականգնելու համար հստակ քայլեր ձեռնարկել:

Նա բոլոր ուժերին զգոնության կոչ է արել՝ նշելով, որ տվյալ իրավիճակում ամենից ճիշտ քայլը կլինի վարչապետի հրաժարականը և ապա նոր ընտրությունների միջոցով ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

Նշելով, որ այս օրերի մեր բոլոր քայլերին հետևում են ոչ միայն մեր բարեկամները, այլ նաև մեր թշնամիները՝ նախագահն ասում է, որ սխալներ գործելու իրավունք չունենք: Ղեկավար կառույցներն ու քաղաքական ուժերն ունեն պատասխանատվություն՝ իրավիճակը շտկելու:

Նախագահի ուղերձի ամբողջական տարբերակը ներկայացված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!