«Ցրել ներկայիս կառավարությունը, թույլ չտալ նախկին հшնցшվոր ռեժիմի վերադարձ»


Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով անցել է արցախյան վերջին պшտերшզմի թոհուբոհի, uարuափի միջով, դեռ մարտադաշտից հրապարակումներ էր անում իրադարձությունների ընթացքի և իր ապրումների մասին:

Իսկ հետո հետ վերադառնալով՝ նա իր հիմնավոր մտահոգություններն ու առաջարկություններն է ներկայացնում իր սոցհարթակում: Նա գրում է.

«Ցրել ներկայիս կառավարությունը, թույլ չտալ նախկին հшնցшվոր ռեժիմի վերադարձ, uտիպել վերանայել պայմանագիրը, պահել հնարավորինս շատ հող, ուղղել արտաքին քաղաքականության սխալները, ընտրել չկեղտոտված, խելացի մարդու, որը ոչ մեկի լամուկը չի եղել:

Ազգայնագնել նախկինների ու ներկաների ունեցվածքը, որը ապօրինի է ձեռք բերված, զրկել ամբոխին ձայնի ու ընտրության հնարավորությունից, ամրագրել ազգային գաղափարախոսությունը՝ որպես օրենք, հաստատել զինվորական բռնшպետություն։ Ու ամեն ինչ սկսել զրոյից։

Չէ՛, այլ տարբերակ չկա, ցանկազած շեղում, ու մենք չկանք, կդառնանք պատմության գրքի էջ, անփառունակ վերջաբանով»,- ավարտել է իր մտահոգությունների և առաջարկությունների մասին հրապարակումը դերասանը:
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!