Իվետա Մուկուչյանը, ով հայտնի է ոչ միայն հայերի շրջանակում, մեծ սրտացավությամբ է հետևում հայրենակիցների հետ տեղի ունեցող ողբերգությանը: Տեսնելով աշխարհի լռությունը, նա այլ հայազգի հայտնի դեմքերի նման որոշել է անձամբ զբաղվել հայկական, արցախյան հարցի իրազեկմամբ:
Նա նախ կենդանի հնչողությամբ երգ է կատարել Դադիվանքի սրբազան սյուների ներքո: Իսկ դրանից հետո օտար լեզվով ռեպորտաժ է պատրաստել, որտեղ աշխարհին մանրամասնորեն ներկայացնում է արցախյան խնդրի էությունը:
Երգչուհին ցավով է նշում, որ այն վայրերը, որոնք այցելել են շատ հայեր, այդ թվում՝ նաև ինքը, շուտով, օրեր անց հանձնվելու են հակառակորդին՝ որպես պшտերшզմի թանկ գին:
Նշելով, որ ներկայացվածն իր առաջին վավերագրական ռեպորտաժն է՝ Իվետա Մուկուչյանը նախապես ներողություն է խնդրում այն բոլոր հնարավոր թերությունների համար, որոնք հնարավոր է, որ կհանդիպեն նյութի մեջ:
Ի. Մուկուչյանի կատարման տեսագրությունը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ: