Սարգիս Հովսեփյանը գրում է. «Մենք պարտվեցինք էս պшտերшզմը բոլոր, անխտիր բոլոր առումումներով: Թուրքերը, բացի էն որ մեզնից շատ էին ու հարուստ, և որը մենք սենց թե նենց գիտեինք, մեզնից խելոք գտնվեցին, մեզնից հնարամիտ, մեզնից համառ, մեզնից մոտիվացված, մեզնից դուխով, մեզնից պատրաստված, մեզնից դիվանագետ: Կարող են լինել մարդիկ, ովքեր սրա հետ համաձայն չեն, բայց դա ինձ ընդհանրապես չի հուզում, սա իմ համոզմունքն ա:
Ինձ զզվեցրել ա ասմունքային մակարդակի ինքնագովությունը: Մեր բшնшկը արել ա հնարավորը, բայց մեր բանակը եղել ա անցած դարի բանակ ու էտ հնարավորը արել ա որպես անցած դարի բանակ, որպես հետամնաց բանակ: Էս ա հարցը: Էս ասմունք, անիմաստ ինքնամխիթարանք, ինքնագովություն, ինքնափառաբանում, պետք ա թարգել, ստեղծել պրոֆեսիոնալ բшնшկ, ոչ թե հայրենասեր, բայց զինված ամբոխ ցրված ամենուր, որ չգիտի ինչ անել, այլ պրոֆեսիոնալ բшնшկ, որ ի վիճիակի ա փոքր կազմերով մեծ խնդիրներ լուծել:
Բանակ, որի մարտիկների գործը հայրենասեր լինելը չի, մասնագետ լինելն ա առաջին հերթին ու դրված խնդիրը լուծելն ա: Ժամանակակից պատերազմում ոչ մասնագետ, բայց զինված հայրենասերը փորձանք ա ու ավելի վնաս ա գործին, քան որևէ ֆիդայական երգ չիմացող մասնագետը, որ չգիտես էլ ինչ ա սիրում ինչ չի սիրում:
Անկապ հայրենասիրական միջոցառումների վրա ծախսված փողով ավելի լավ ա չջարդվող պլանշետներ բաժանվեին հրետանավոր սպաներին, այլ ոչ թե թղթից քարտեզներ, որ հաճախ հնության պատճառով չէին համապատասխանում իրականությանը: Մինչ մենք ասմունքում էինք, թուրքերը նախապատրաստվում էին, մինչ մենք ծաղրում էինք, նրանք ատամները սեղմած վերլուծում ու հաշվարկում էին: Ուստի մենք պարտվել ենք թուրքերին մեր մեծամտության պատճառով և ինձ համար սա հստակ ա:
Պետք ա ստեղծել ժամանակակից, պրոֆեսիոնալ, տեխնոլոգիական բանակ: Պшտերшզմների ժամանակ միայն այդպիսի բանակն ա ի վիճակի խնդիր լուծել: Մնացած զինված հայրենասերները մաքսիմում պիտի բեռնակրություն անեն այդ բանակի համար: Սա իմ համոզմունքն ա»: