Երևանում ցույցեր են. փողոցում են Ն. Փաշինյանի աջակցողները և նրա հրաժարականը պահանջողները


Այս երեկոյան Երևանի կենտրոնական հատվածում բավականին թեժ է ու լшրվшծ: Փողոցում են մի կողմից Ն. Փաշինյանին աջակցող մարդիկ, մյուս կողմից՝ նրա հրաժարականը պահանջող մարդիկ: Իրեն սատարող մարդկանց խմբին է մոտեցել նաև Ն. Փաշինյանը:

Նա, բոլորին շնորհակալություն հայտնելով, խնդրել է հեռանալ, սակայն մարդիկ դեռ շարունակում են գտնվել Կառավարության շենքի դիմաց և դրան հարակից հատվածում, քանզի վստահեցնում են, որ իրականում հողերը չեն ծախվել:

Նրանք վանկարկում են վարչապետի անունը: Հանրապետության հրապարակից մի քանի կիլոմետր հեռու՝ Ազատության հրապարակում էլ ընթանում է ընդդիմության կազմակերպած հավաքը, որտեղ մարդիկ վանկարկումով պահանջում են, որ վարչապետը դադարեցնի պաշտոնավարումը:

Իր ելույթում Էդ. Շարմազանովը խոստացել է, որ վարչապետի հեռանալու դեպքում իրենք խոսք են տալիս, որ այլևս ակտիվորեն չեն զբաղվելու քաղաքականությամբ:

Ցույցերը դեռևս ընթացքի մեջ են. Ն. Փաշինյանի աջակիցները միմյանց խորհուրդներ են տալիս՝ չտրվել uшդրшնքների:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!