Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պшտժամիջոցներ կիրառելու բանաձևերը


Նիդեռլանդներում հայոց դեսպան Տիգրան Բալայանն իր թվիթերյան հարթակում տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ նախօրեին Նիդեռլանդների խորհրդարանում կարևոր որոշում է ընդունվել, որի համաձայն ադրբեջանական ու թուրքական ղեկավարների նկատմամբ նախատեսվում են կիրառել պատժամիջոցներ:

Ընդունված որոշման մեջ Արցախի դեմ իրագործվածը բնորոշվում է որպես ռшզմական հшնցшգործությունը, որը թույլ են տվել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները, ինչն էլ չի կարող իր հետևանքները չունենալ:

Հանրայնացված տեղեկության մեջ նշվում է, որ ռшզմական հшնցшգործության համար նախատեսված պատժամիջոցները կիրառվելու են մասնավորապես Ի. Ալիևի, Մ. Ալիևայի և Ռ. Էրդողանի նկատմամբ անձնապես:

Հայտնի է նաև, որ պատժամիջոցների կիրառման մասին օրենքները մշակել են նիդեռլանդական խորհրդարանի պատգամավորներ Սաթեթ Կարապուլուտը և Հետլիթ Պլումենը:

Տիգրան Բալայանը նաև գրել է, որ որոշակի էմբարգո՝ այսինքն՝ արգելանք է սահմանվել թուրքական պետությանը զենք տրամադրելու հարցում: Տ. Բալայանի թվիթերյան հրապարակման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!