«Շնորհակալ եմ Աստծուց, որ ազգիս համար այս ծանրագույն պահին մի ուրախություն, մի լուսավոր դուռ բացեց մեզ համար»


Ուեֆայի ազգերի լիգայի Ցե դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հետ վերջին ծողում հաղթելուց հետո զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Սա նշանակում է, որ մեր հավաքականը հաջորդ տարի պետք է խաղա Ազգերի լիգայի Բե դիվիզիոնում:

Ասել է թե՝ մեր հավաքականը բավականին էական առաջընթաց ունի: Առաջին տեղը զբաղեցնելով՝ հայկական հավաքականը հավանական շանսեր ունի մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնությանը: Զոհրաբ Եգանյանն այս առիթով իր սոցհարթակում գրում է.

«Շնորհակալ եմ Աստծուց, որ ազգիս համար այս ծանրագույն պահին մի ուրախություն, մի լուսավոր դուռ բացեց մեզ համար: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արեց դա, Ազգերի լիգայի խմբային խաղերում մերոնք պատմական արդյունք գրանցեցին, 1-ին տեղ գրավեցին ու շարունակելու են պայքարը: Սա երազանք էր, որն իրականացավ:

Կեցցեն տղաները, կեցցեն մարզիչները, կեցցեն բոլորը: Ձեր ցավը տանեմ հզոր տղեք: Մարդ չի կարող աչքերը չլցնել… ազգի վիշտը մի քիչ թեթևացավ, մի քիչ ժպիտ եկավ, մի քիչ ցրվեցինք»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!