«Պուտինին լսեցի՞ք. Իսկ ապագային վերաբերող խոսքերը լսեցի՞ք…»


Լրագրող, վերլուծաբան Ծովինար Նազարյանը, անդրադառնալով Պուտինի վերջին խոսքերին, գրում է. «Պուտինին լսեցի՞ք։ Ու էլի ֆիքսեցիք մենակ էն, ինչ վերաբերում է եղածին։ Իսկ ապագային վերաբերող խոսքերը լսեցի՞ք։

Հստակ ասաց, որ Թուրքիայի արածը կարելի է գնահատել բացասական կամ դրական, բայց մի բան հաստատ է՝ Թուրքիան ոչ մի միջազգային իրավունք չի խախտել, էդ հարցում կասկած չկա։

Այսինքն՝ Հայաստան, ես թուրքերի հետ բարիշել եմ, որ զինուժ չտեղակայի ձեր սահմանին, այսինքն՝ իմ խաղաղապահների դիմաց: բարիշել եմ, որ ես էլ մասնակցեմ Ադրբեջանի հրավերով Թուրքիայի հիմնելիք մոնիտորինգային կետերում:

Էնպես որ, հայե՛ր, մտքներովդ չանցնի Թուրքիային մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ։ Ջիհադիստներն էլ հեչ, էդ էլ կբարիշեմ թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, որ տեղում հակատեռորիստական օպերացիաներ անեմ։

Էլ ի՞նչ լսեցիք հարցազրույցում, բացի Շուշիից։ Եթե հարցազրույցն ամբողջական չունեք, նայեք առաջին մեկնաբանությունում»,- ավարտել է խոսքը Ծ. Նազարյանը՝ կցելով Պուտին հարցազրույցի ամբողջական տարբերակը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!