«Սիրելի, հարգելի ուսուցիչներ, դուք ձեր աշակերտների համար պետք է լինեք գրագիտության մարմնացում, ինտելեկտուալ մարդու սիմվոլ. Էս օրերին անձամբ ձեզնից էնպիսի նամակներ էի ստանում…»


Արթուր Հայրապետյանը գրում է. «Դասասենյակների պատերից ներս էլ պետք է զգույշ լինել։ Հատկապես այս օրերի մասին աշակերտների հետ չքննարկել։ Կուսակցական դիրքորոշումը թողնել դպրոցի պատերից դուրս, ոչ դպրոցում։

Աշակերտը չպետք է իմանա, թե ուսուցիչը ինչ քաղաքական դիրքորոշում ունի, և ըստ նրա պատկերացումները հատկապես վերջին ամիսների պատերազմական իրավիճակի հետ։

Աննա Բաբաջանյանը գրում է. «Դիմում եմ իմ ֆեյսբուքյան ընկերներին, որոնք դասավանդում են դպրոցներում։ Սիրելի, հարգելի ուսուցիչներ, դուք ձեր աշակերտների համար պետք է լինեք գրագիտության մարմնացում, ինտելեկտուալ մարդու սիմվոլ։

Խնդրում եմ ձեզ համացանցում առկա ամեն աղբ մի տեղադրեք ձեր էջերում, չճշտված ինֆորմացիա մի տեղադրեք ձեր էջերում, դուք դրա իրավունքը չունեք, պարզապես չունեք։ Դուք եթե տարրական մեդիագրագիտություն չունեք, ձեր աշակերտները ձեզնից ի՞նչ են սովորելու։ Էլ չեմ խոսում համացանցում հարաբերվելու էթիկայի մասին։

Սմայլիկից ու արձագանքից սկսած՝ մտածված պիտի լինի ամեն քայլը։ Մտածեք էս ուղղությամբ։ Էս օրերին անձամբ ձեզնից էնպիսի նամակներ էի ստանում… «Շտապ, դուք կզարմանաք, եթե իմանաք…» վերնագրերով նյութեր էիք անգամ հաղորդագրությամբ ուղարկում…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!