«Քաղաքացու օր էինք նշում ու որպես միջին վիճակագրական ցեղ որտեղ պատահի խորոված էինք անում»


Էդգար Խաչատրյանն իր սոցհարթակում գրում է. «Մենք մեղավոր ենք ու դա անհերքելի է։ Ամեն հաջորդ միտինգավոր գոռում է Նոր Հայաստանի մասին։ Ի՞նչ Նոր Հայաստան եք ուզում, ո՞րն ա էդ Նոր Հայաստանը, Հնից արդեն հոգնե՞լ եք։

2018֊ին էլ էինք գոռում Նոր Հայաստան։ Ի՞նչ արեցինք կասե՞ք։ 2,5 տարի խոսեցին Հնի մասին, 2,5 տարի փոխանակ գործ անենք Հների դեմոնիզացիայով զբաղվեցինք ու գործ անելու տեղը պոպուլիզմը միացրեցինք։ Միտինգը միտինգի ետևից։

Քաղաքացու օր էինք նշում ու որպես միջին վիճակագրական ցեղ որտեղ պատահի խորոված էինք անում։ Հիմա քաղաքացին իրեն լա՞վ է զգում։ Ամեն անգամ 100 ձեռքբերումների մասին բրոշուր էինք տպում։ Հաջորդ 100֊ի մեջ ի՞նչ ձեռքբերում ենք նշելու։

Պատգամավորներ ունենք ում ծպտունը չենք լսել, ինչո՞ւ իրենք մանդատ ունեն, կնոպկա են սեղմո՞ւմ։ Է հին իշխանությունն էլ ուներ բացառապես կնոպկա սեղմողներ, տարբերությո՞ւնը որն է։

Իշխանությունները, այդպես էլ իշխանություն չդարձան` մնացին ընդիմադիր ըներին, հներն էլ դարձան ընդիմադիր ընդիմադիր իշխանություններին։ Այսօր երկրում կան բացառապես ընդիմադիրներ և բացառապես միտինգ անողներ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!