Այդ դեպքում Շուշիի քաղաքապետը կլիներ ադրբեջանցի. Արման Եղոյանը՝ Պուտինի բացահայտման մասին


Պատգամավորներից Արման Եղոյանը որոշակի մանրամասներ է հայտնել Շուշիի հետ կապված Պուտինի հայտարարության հետ:

Նա, հստակեցնելով փաստերը, հայտնել է, որ հոկտեմբերի տասնիննից քսանն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները գտնվել են Շուշիից մոտ քսան կիլոմետր հեռավորության վրա:

Այդ ժամանակ էլ բարձրացվել է Շուշի ադրբեջանցի գաղթականների բնակեցման հարցը, որից էլ հետո պետք է բխեր նաև այլ հարցեր, ինչպես օրինակ՝ ճանապարհ տրամադրելու և այլ հարցեր:

Սրանից զատ, Ա. Եղոյանը նշում է, որ հետագայում Շուշիի բնակչության շուրջ ութսուն տոկոսը պետք է լիներ ադրբեջանցի, ինչից էլ հետևություն է արվում, որ քաղաքի քաղաքապետը ևս պետք է ադրբեջանցի լիներ:

Արման Եղոյանն ու Լենա Նազարյանը շեշտում են փաստը, որ իրականությունն այն է, որ Շուշին ոչ թե գրավվել է, այլ նվաճվել, այն կորսվել է, ոչ թե հանձնվել: Այս ելույթի տվյալ հատվածը՝ վարը կցված հատվածում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!