«Դուք պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ ընտրողները ձայն կտան, ասենք, ՀՀԿ-ին»


Քանի որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետի հեռանալու հարցը, տրամաբանորեն հարց է առաջանում նաև, թե ո՞վ է փոխարինելու նրան, եթե նա հեռանա: Ժողովրդական մի լայն զանգված մտահոգ է, քանզի կարծում է, որ եթե ներկայիս վարչապետը հեռանա, ապա հետ կգան նրանք, ովքեր հիմա արդեն նախկին են:

Չնայած դեռ չի բարձրաձայնվում ոչ մի հավանական թեկնածուի անուն, բայց քննարկումները շարունակվում են: Այս հարցին իր սոցհարթակում անդրադարձ է կատարել լրագրող, վերլուծաբան Արամ Աբրահամյանը:

Նա գրել է հետևյալ միտքը.»Հայաստանում ուղեղը լվացածների մի խումբ կա, որը հավատում իշխանության քարոզչական թեզին՝ «եթե Նիկոլը գնա, նախկինները կգան»: Դուք պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ ընտրողները ձայն կտան, ասենք, ՀՀԿ-ին:

Նման ընտրություն կարող է կատարել կա՛մ խելագարը, կա՛մ մազոխիստը: «Նախկինների վերադարձի» առասպելին հավատացող այդ անմեղսունակներին ես հանելու եմ ընկերների ցանկից»,- իր խոսքն ավարտել է Արամ Աբրահամյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!