«Երբ իմացա, էսօր էլ լսեցի Աննա Հակոբյանին գեներալի դիտողության արդյունքում Փաշինյանի ամբիցիոս պահվածքի մասին, մի դրվագ հիշեցի»


Վահե Բաղինյանն իր սոցհարթակում գրում է. «Երբ իմացա, էսօր էլ լսեցի Աննա Հակոբյանին գեներալի դիտողության արդյունքում Փաշինյանի ամբիցիոս պահվածքի մասին, մի դրվագ հիշեցի նախագահ Աբրահամ Լինքոլնի կյանքից:

Երբ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Հյուսիսը անհաջողություններ է կրում, Լինքոլնը նոր գեներալ է նշանակում: Մյուս օրը երեկոյան իր օգնականի հետ ոտքով քայլում է գեներալի տուն՝ քննարկելու համար հետագա անելիքները: Դռան մոտ նրանց գեներալի ծառան է դիմավորում ու ներս չի թողնում: Քիչ հետո ծառան վերադառնում է ու ասում.

-Գեներալն ասաց, որ այս պահին ընթրում է: Սպասեք, կվերջացնի, նոր կընդունի ձեզ:

Լինքոլնի օգնականը բացականչում է՝ ինչպիսի՜ անպատկառություն, ինչպիսի՜ անամոթություն, որին անմիջապես հետևում է Լինքոլնի պատասխանը.

-Հանգստացի՛ր, Ռոբերտ, ես պատրաստ եմ ամեն անգամ նրա ձիու սանձը բռնել, երբ նա ձի է հեծնում, միայն թե թող հաղթի այս պատերազմը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!