Երգ, որն անհնար է լսել առանց արցունքների. «Մոր երգը զինվորին». Նարե Գևորգյան


Նարե Գևորգյանի կատարմամբ հնչող «Մոր երգը զինվորին» գործը վերաիմաստավորվել է նաև մեր օրերում: Երգը երգչուհին կատարում է մեծ հուզմունքով՝ չկարողանալով զսպել արցունքները: Նարեն երգի կատարման ողջ ընթացքում արտասվում է:

Երգը հուզառատ է ընդունվում նաև հանդիսատեսի կողմից: Սրա հիմնավոր պատճառներից մեկն էլ այն փաստն է, որ երգը ստեղծվել է իրական դեպքերի հիման վրա: Երգի բովանդակության հիմքում Ապրիլյան քառօրյայի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքն է:

Երգում պատմվում է հայրենի սահմանները պահող զինվորներին հաց տանելու ճանապարհին զոհված մեկ այլ նվիրյալ զինվորականի մասին, ով ինչպես երգում է ասվում, մшտшղի գшռի դերն է ինքնակամ առնում: Դեպքերը կատարվել են Մատաղիսում:

Այս հուզիչ պատմությունը ներկայացնող երգի խոսքերի հեղինակը Անդրանիկ Գևորգյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է Հեղինե Ղուկասյանը: Այս հուզիչ երգը Նարե Գևորգյանի կատարմամբ կարող եք ևս մեկ անգամ ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!