«Որոշել եմ ձեր նյարդային պատերին լույս բերեմ պարբերաբար…»


Հայրենիքի նվիրյալ պաշտպանների մասին գեղեցիկ պատմություններ պատմվում և դեռ շարունակելու են պատմվել երկար-երկար: Այդ պատմությունների նյութը տվել են հենց մեր զինվորները՝ հայրենիքի անձնավեր պաշտպանները: Մի գեղեցիկ հրապարակում է արել Նարինե Վարդանյանն:

Նա իր սոցհարթակում գրում է. «Որոշել եմ ձեր նյարդային պատերին լույս բերեմ պարբերաբար: Նարեկս նոյեմբերի 6-ին վիրավորվել ա հարավում (որքանով որ հարավ էր մնացել): Էս նկարը ապերի հրամանատարն ա բերել 2 օր առաջ: Ասեց՝ բոյից առաջ ենք նկարվել:

Նարը ստեղ ժպտում ա սիրուն-սիրուն: Ամեն նայելիս գոտեպնդվում եմ, ուժեղանում, ինձ հավաքում՝ ապերս հանկարծ որևէ բացասական էմոցիա չզգա: Դեռ գիտակցությունը մասամբ ա, բայց ինքն էնքան ուժեղ ա, էն օրը ասեցի՝ եթե ուզում ես գնամ, պապային պաչեմ քո տեղը, ձեռքս պինդ սեղմի: Սեղմեց երկար:

Ձեր մեջ կուտակված էդ ամբողջը փոխակերպեք դրականի, սիրո, ուղարկեք ապերիս, եթե ձեզ պետք չի, մեզ շատ-շատ ա պետք»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!