Այսօր սիրված երգչուհի, հայկական երգարվեստի «Ծովաստղիկ» Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակի օրն է


Սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն իր կերպարով ու սոխակային ձայնով մշտապես գտնվում է շատերի հոգում ու սրտում: Որքան նա սիրելի և ընդունելի էր իր կենդանության օրոք, նույնքան սիրելի ու հիշելի է նաև իր մահից տարիներ անց:

Ժողովրդական երգչուհին կյանքի վերջին տարիներն անց է կացրել հայրենիքից հեռո, սակայն մշտապես պահել է կապը հայրենիքի ու ժողովրդի հետ: Նրա բոլոր ձեռնարկումներն արվում էին ի նպաստ ժողովրդի:

Բնակություն հաստատելով Լոս Անջելես քաղաքում՝ այնտեղ նա հիմնում է երաժշտական ակադեմիա, որն անվանակոչում է Կոմիտասի անունով: Այստեղ նա նաև հետևողական է լինում Խաղաղության համար գործող հիմնադրամի աշխատանքի կազմակերպման գործին՝ դարձյալ նպաստ բերելով հայրենիքին:

Արդեն ութերորդ տարին է, ինչ սիրելի արտիստուհին, հոգեթով երգչուհին այլևս չի կարողանում իր կենդանի կատարումներով, գեղեցիկ համերգներով տոն պարգևել իր երկրպագուներին:

Երգչուհու մահը վրա էր հասել հետվիրшհшտական որոշակի բարդությունների պատճառով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!