Երազանքի ընդհատված ուղի. Սուրեն Ադամյան. ճանաչենք մեր հերոսներին


Սուրեն Ադամյանը Ճամբարակից էր: Նա ընդամենը քսաներեք տարեկան էր, տաղանդավոր ու մեծ պոտենցիալի տեր երիտասարդ՝ բազում նպատակներով ու երազանքներով:

Նա երազում էր մեծ բեմեր նվաճելու մասին: Սուրենի սիրած զբաղմունքը երգելն էր ու լուսանկարչությունը. սիրում էր բնությունը, նկարում աչք շոյող ամեն ինչ՝ ծառ, թուփ… Սուրենը Մանկավարժական համալսարանի պատմության և իրավաբանության ֆակուլտետի ուսանող էր:

Քույրը՝ Հայկուհին, մեծ հուզումունքով է հիշում եղբոր հետ զրույցները, նրա ամեն մի խոսքը. նա հիմա էլ շարունակում է եղբոր հեռախոսին անպատասխան նամակներ ուղարկել: Սուրենն ուներ կայացած մարդու ու ներդաշնակության սեփական բանաձևը:

«Մի օր հարցրեց, թե ըստ ինձ ո՞վ է կայացած մարդը։ Ես պատասխանեցի՝ երևի մարդը, ով լավ ուսում ունի, լավ աշխատանք, փող, իսկ ինքը պատասխանեց՝ ոչ կայացած մարդը նա է, ով ոչ մեկին չի նախանձում, չի ատում ու ներդաշնակություն ա տիրում իրա հոգում»,- հուզմունքով պատմում է քույրը:

Նոյեմբերի սկզբին նա հարազատներին խաբել էր՝ ասելով, որ գնում է Վարդենիս, որ չանհանգստանան, բայց իրականում գնացել էր Շուշի:

Օրեր անց հարազատներն իմանում են անդառնալիի մասին: Ստորև ներկայացնում ենք Սուրենի գեղեցիկ կատարումներից մեկը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!