Հոգեբանի արժեքավոր խորհուրդներն այս դժվարին օրերի համար


Հոգեբան Անուշ Ալեքսանյանը գրում է. «Հոգատարություն. այ սրա կարիքն ունեինք աս օրերին բոլորս: Ավելի շատ մեր զինվորները, դեռևս շրջափակման մեջ գտնվող, գերության մեջ գտնվող, պատերազմն ավարտած, բայց դեռ տաք ջուր չտեսած 50 օր կեղտի ու ցրտի մեջ գտնվող ժամկետայինները, գերության վտանգի առաջ կանգնած՝ Արցախ մեկնող մարդիկ, որոնց առևանգում են ճանապահներից և կորուստ ունեցած մարդիկ, բոլորը, բոլո՜րը…

Հոգատարության, ջերմ և քնքուշ խոսքի, ներողություններ խնդրելու փոխարեն մենք տեսնում ենք մեղադրանք, գոռգոռոցներ, ինքնապաշտպանվող քաղաքական գործիչներ: Հարգելիներս, Ձեր անձն ու հեղինակությունն այստեղ ամենավերջին բանն է, որ պիտի Ձեզ հետաքրքրեր:

Հարգելի՛ կին պաշտոնյաներ, հատկապես Ձեզանից հիմա պիտի հոգատարություն ծորար, քնքուշ ու պաշտպանող պիտի լիներ Ձեր վարքը, և ծայրաստիճան հոգատարություն պիտի լիներ հատկապես «մանրուքների նկատմամբ»:

Մանրուք են կոչում հաճախ զինադադարից հետո գերի ընկած մարդու հարցը, անհայտ կորածների ծնողների հոգեվիճակը, մի զինվորի սոված ու հիվանդ վիճակը, մարդկանց անորոշության մեջ լինելը, սգո և հիշատակի օրեր հայտարարելը, մարդկանց հոգեվիճակը…

Պատերազմը տղամարդկանց գործն է և մեծ հաշվով իրենք էլ հիմնականում գնում են այդ տեսակ լուծումների, բայց մնացած վերքերը մենք պիտի բուժենք: Խնդրում եմ, սկսեք իսկապես վազել աջ ու ձախ ու լուծել խնդիրներ, հոգ տարեք մեր բոլորի վերքերի մասին…»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!