«Ճանապարհներ փակող լակոտ-լուկուտնե՛ր, դո՞ւք, թե՞ ձեր տերերը չեն հասկանում, որ չի՛ կարելի փակել…»


Արամ Ավետիսյանը երևանյան ցույցերի մասին իր սոցհարթակում գրում է հետևյալը. «Երբ թնդшնnթները լռում են… դուք էլ լռեք: Ի սեր Աստծո, լռե՛ք. բոլորդ` իշխանությու՛ն, ընդդիմությու՛ն, ա՛ջ, ձա՛խ, կենտրոնամե՛տ, սև՛, սպիտա՛կ, բոլորըըըդ:

Թույլ տվեք էս սարսափելի ցավից կուչ եկած ու շվարած ժողովուրդն ուշքի գա: Լռե՛ք, որովհետև ողբացողների լացը, միևնույն է, մեր ականջներում ձեր «ազգափրկիչ» ճառերի համար տեղ չի թողել:

Ճանապարհներ փակող լակոտ-լուկուտնե՛ր, դո՞ւք, թե՞ ձեր տերերը չեն հասկանում, որ չի՛ կարելի փակել հիվանդանոցից հիվանդանոց, դիшրանից դիшրան, նախարարությունից Կարմիր խաչ ու հակառակը շտապող` իրենց զոհված, վիրավոր կամ անհետ կորած զավակներին փնտրող տասնյակ հազարավոր վշտահար ծնողների ճանապարհը:

Դուք ձեր կռիվը կռվեցիք, ու էլի զոհը ոչ թե դուք, այլ մենք էինք: Գոնե հիմա պապանձվե՛ք, սպասեք գոնե գտնենք ու թաղենք մեր անթաղ մեռելները, քանի դեռ նորից ձեր ճառերով վերջնականապես չեք «փրկել» մեզ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!