Մահացել է Ռիտա Սարգսյանը. Արմեն Մուրադյանի հուզիչ հրապարակումը


Ինչպես նախորդող օրերի լրատվականներից է հայտնի դարձել, Սերժ Սարգսյանի տիկինը համավարակային հիվանդությամբ փոխադրվել էր նախ հայաստանյան հիվանդանոց, որտեղ էլ վիճակի կայունացումն է ապահովվել:

Դրանից հետո նրան փոխադրել են արտասահմանյան հիվանդանոց, քանի որ վիճակը գնահատվում էր ծանր: Սակայն, ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես Հրապարակ լրատվականն է հայտնում, տիկին Սարգսյանը մահացել է:

Այս ցավալի առիթով շատերն են իրենց գնահատողական ու ափսոսանքի խոսքերը հրապարակել սոցհարթակներով՝ կարևորելով այն իրողությունը, որ տիկին Ռիտան մշտապես պայծառ կերպարում էր և փորձում էր ուրախացնել բոլորին:

Այս առումով հուզիչ է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հրապարակումը: Նա հրապարակել է Ռ. Սարգսյանի լուսանկարը վերականգնողական բուժում ստացող երիտասարդներից մեկի հետ՝ հուզիչ գրառում անելով:

Ա. Մուրադյանն իր սոցհարթակում գրել է. «Տիկին Ռիտան բացառիկ էր․․․Նա կարողացավ բազում ու բազմաթիվ առողջ ժպիտներ պարգևել ․․․ Աստված հոգին լուսավորի․․․»

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!